Շվեյցարիայում ու Կանադայում սառեցվել են սիրիական ֆինանսական ակտիվները
Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Սիրիայի 54 քաղաքացու (ըստ աղբյուրի՝ այդ թվում նաև նախագահ Բաշար Ասադի) և 12 ընկերությունների ֆինանսական ակտիվները։ Ընդանուր առմամբ խոսքը 53 մլն դոլարի մասին է։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը»:
Իրենց հերթին Կանադայի իշխանությունները սառեցրել են կանադական բանկերում գտնվող սիրիական 33 պետական գործիչների ու 10 պետական ընկերությունների պատկանող ֆինանսական ակտիվները։ Բացի այդ, Կանադան իր ընկերություններին արգելել է որևէ ներդրում կատարել Սիրիայում կամ սարքավորումներ տեղափոխել այդ երկիր, այդ թվում նաև համակարգչային ծրագրեր։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ կանադական իշխանությունների որոշմամբ նաև արգելվել էր Սիրիայի կառավարության մի շարք անդամների մուտքը այդ երկիր։