Կարծիք

29.08.2025 13:31


Որտե՞ղ է թաղված շան գլուխը

Որտե՞ղ է թաղված շան գլուխը

<<Այս տարի 7000 երեխա չի գնա մանկապարտեզ>>... այսի՞նքն. կմնան հերթերո՞ւմ, ինչո՞ւ..

Քաղաքային իշխանությունը, հերթական անգամ, իր այս սառնասիրտ հայտարարությամբ ամրագրում է իր կարգավիճակն իբրև պարզ վիճակագիր կամ, ընդամենը՝ փաստն արձանագրող… Իսկ թե ով պետք է կատարի ուսումնասիրություն, վերլուծություն, ողջամիտ ժամկետներում խնդիրների բացահայտում ու լուծում, հայտնի չէ. այսինքն՝ չկա ինչու-ի պատասխանը…

Երևանի ավագանու <<Մայր Հայաստան>> խմբակցության 1-2 շաբաթվա ուսումնասիրություններն այս ոլորտում բերել են այն համոզման, որ <<Շան գլուխը թաղված է>> հենց ոչ կոմպետենտ ու անարդյունավետ կառավարման մեջ. մասնավորապես՝ խնդիրների թերի ուսումնասիրվածության, անիրատեսական նախագծերի, տեխնիկական հսկողության անբավարար մակարդակի ու հաճախականության, ծագած ընթացիկ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ճկունության պակասի, ի վերջո՝ վերահսկողության իսպառ բացակայության հետ:

Իսկ թե ի՞նչն է բերել նման համոզման, բերենք միայն մեկ համայնքի շրջանակում արձանագրված մի քանի փաստ.

1. Վերջին 7 տարիներին Շենգավիթ համայնքում գործող 22 մանկապարտեզներից վերանորոգվել կամ հիմնանորոգվել է ընդամեը 5-6-ը

2. Կապալառուների հետ պայմանագրերը կնքվել են 1-1,5 տարով, սակայն, լավագույն դեպքում, աշխատանքներն ավարտվել են 3-3,5, երբեմն՝ 4 տարում

3. 2021-2023թթ սկսված 3 մանկապարտեզի շինարարություն այդպես էլ չի հասել ավարտին, ավելին. դրանցից երկուսում /137,147/ շուրջ 2 տարի է՝ դադարեցված են աշխատանքները, իսկ երրորդի ավարտը, որ պետք է լիներ դեռ անցյալ տարի /140/, առայժմ հայտնի չէ

4. Մեկ մանկապարտեզի շինարարությունը փաստացի չավարտած՝ փակվում է հարակից մանկապարտեզը. երեխաները հապճեպ, կիսատ-պռատ, մի կերպ տեղավորվում են այլ մանկապարտեզներում, մնացածը ավելացնում են առկա հերթերը. օրինակ․ Հովհաննես Հովհաննիսյան փող., 2/2 հասցեում գործող թիվ140 մսուր-մաննկապարտեզը դեռ չի բացվել, հունիսի 1-ից արդեն փակված է Շիրակի 4-րդ նրբանցքի թիվ 142 մանկապարտեզը, Ռ․ Պատկանյան 20 հասցեում գործող թիվ137-ը դեռ փակ է անորոշ ժամանակով, իսկ հարակից թիվ133 մանկապարտեզը արդեն պատրաստվում է փակվելու…

5. Հիմնանորոգվող մանկապարտեզներում խմբերի քանակը կամ չի ավելանում, կամ լավագույնը՝ երկու խմբով է ավելանում /135/

6. Հիմնանորոգված որոշ մանկապարտեզներ արդեն ունեն և վաղուց բարձրաձայնում են այնպիսի խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր է կրկին կանգնեն կրկնավերանորոգման փաստի առաջ/143/

7. Հիմնանորոգված ու վերանորոգված մանկապարտեզները չունեն նկուղ և ապաստարան:

Ողբամ զքեզ Հայո՛ց աշխարհ, որ կառավարիչներդ մանկամիտ են…

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը