Կարծիք

28.08.2025 13:39


Հասարակական կարգի պահպանության աշխատակիցները պաշտոնյա՞ են, թե՞ գողական

Հասարակական կարգի պահպանության աշխատակիցները պաշտոնյա՞ են, թե՞ գողական

Փաստորեն ուղևորները չեն համակերպվում Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ և նույնիսկ ԱԺ ֊ում տուգանքի մասին օրենք հորինելուց և քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելուց հետո էլ մարդիք շարունակում են բոյկոտել ու չվճարել։

Հիմա հարց իշխանությանը.

• Ինչու՞ հասարակական կարգի պահպանության աշխատակիցները չունեն տարբերանշան, կամ համապատասխան և միանման արտահագուստ, (դրես կոդ) որով կտարբերվեն միուս քաղաքացիներից,

• Հասարակական կարգի պահպանության աշխատակիցները պաշտոնյա՞ են, թե՞ գողական,

• Արդյոք հասարակական կարգի պահպանության աշխատակիցները ունե՞ն իրավաբանական կրթություն` ինչպես օրենքի պաշտպան այլ կառույցների աշխատակիցներ, օրինակ` պարեկները, որոնք կատարում են նմանատիպ գործառույթներ վարորդների հանդեպ,

• Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանության աշխատակիցների աշխատանքի ծավալների և գործառույթների ավելացումը, արդյոք նախատեսե՞լ եք աշխատակիցների աշխատավարձի բարձրացում,

Երևանի քաղաքապետարան֊ի հասարակական կարգի պահպանության 50 աշխատակիցներից քանիսն են ներգրաված Երևանյան տրանսպորտում մարդկանց տուգանելու գործում,

• Հաշվի առնելով Երևան քաղաքում գործող քաղաքային տրանսպորտի շարժակազմի ներկա թիվը (~950 միավոր) և առաջիկայում նոր շարժակազմերի համալրումը, արդյոք պատրաստվու՞մ եք հասարակական կարգի պահպանության աշխատակիցների ավելացում։

Հ. Գ. Պարոնայք և տիկնայք իշխանավորներ, ժողովրդին թալանի ու տուգանքի մատերիալ դարձնելու փոխարեն համաձայնվեք «Մայր Հայաստան» ֊ի առաջարկի հետ և Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը վերադարձրեք 100 դրամի և լրացուցիչ ծախսերի ու մարդկանց տուգանելու կարիք չի լինի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը