Կարծիք

27.08.2025 18:05


Վաղարշապատի մայթերի մասին Փաշինյանի ֆեյսբուքյան ստի հերթական դեպքը (տեսանյութ, լուսանկար)

Վաղարշապատի մայթերի մասին Փաշինյանի ֆեյսբուքյան ստի հերթական դեպքը (տեսանյութ, լուսանկար)

Դե ինչ. կարող ենք համարել, որ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց Վաղարշապատ համայնքում սպասվող ընտրությունների մեկնարկը։

Պարոն սուտասանը երեկ իր ֆբ էջում կիսվել էր մի տեսանյութով և վերնագրել այսպես.

«Վաղարշապատի Վազգեն Առաջին և Լեոնիդ Ազգալդյան փողոցների մայթերը հիմնանորոգվել եւ սալիկապատվել են»:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ նշված փողոցների ՄԱՍՆԱԿԻ վերանորոգումը կատարվել է 2 տարի առաջ Դիանա Գասպարյանի ժամանակ։ Ի դեպ վերջինիս պարտադրված հրաժարականից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։

Կցում եմ այսօրվա ֆոտոները և վիդեոն, որտեղ երևում է 2 տարի առաջ մասնակի արվածը և նշված փողոցների չվերանորոգված վիճակը:

Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը