«Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այս պահի դրությամբ ՀԱԿ-ն էլ է կենցաղային մակարդակի վրա տանում քարոզարշավը։
- Երեկ լսելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի մասին ռեպորտաժը, հասկացա, որ մեկը խոսում էր 24-ժամյա ջուր տրամադրելու մասին, մյուսը՝ երկաթգծի աշխատողների աշխատավարձի բարձրացման, որը, չգիտեմ թե ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրությունների հետ,-ասել է նա։
Ըստ սոցիոլոգի՝ բնակչությունը հարցումների ժամանակ երկակի մոտեցում ունի. քաղաքապետը պետք է լինի ինժեներ, բայց որպես թեկնածու քաղաքական գործչի անուն է նշում։
- Ըստ հարցումների ՝ քաղաքապետին, որպես քաղաքակն գործիչ ընդունողների 20% նախընտրում է իշխանական թեկնածուին , 12 % ընդդիմության, 17 % չեզոք։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականացնում է ընտրությունները, մեկ ձայն իրեն բերելու հետ միասին 2 ձայն բերում է ՀՀԿ-ին։ Ստացվում է, որ իր քարոզրշավը աշխատում է ՀՀԿ-ի օգտին,-ասել է Ահարոն Ադիբեկյանը։
ՀԱԿ–ն աշխատում է ՀՀԿ–ի օգտի՞ն