Քաղաքական

27.08.2025 10:28


ՓՀԷԿ-ի շահույթը սեփականատիրոջը, համայնքին՝ ոչինչ

ՓՀԷԿ-ի շահույթը սեփականատիրոջը, համայնքին՝ ոչինչ

Օրերս Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը և փորձագետ Սոնա Աղեկյանը ներկա էին Արին Բերդ 5-րդ նրբանցք, 7/4 հասցեում 3.716378 հա մակերեսով «Գառնի–Երևան Միսկոմբինատ» ջրատարի վրա նախատեսվող 215 կՎտ հզորությամբ «Արարատյան ՕԿՋ» ՓՀԷԿ-ի ՇՄԱԳ երկրորդ քննարկմանը։ ՇՄԱԳ նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հնչեցրեցին ամենակենտրոնական հարցը՝ ի՞նչ է շահելու էրեբունու բնակիչը։

Որևէ հստակ պատասխան չկա․ Էրեբունու բնակիչների համար ո՛չ ջրի որակի բարելավման երաշխիք կա, ո՛չ էլ սոցիալական օգուտ։ Փոխարենը՝ մասնավոր ընկերությունը ստանալու է մշտական եկամուտ՝ համայնքի ռեսուրսների հաշվին։

Այսպիսի մոտեցումը ցույց է տալիս պետական կառույցների վտանգավոր անտարբերությունը․ հանրային բարիքը կրկին վերածվում է մասնավոր շահույթի աղբյուրի, ինչն անթույլատրելի է։

«Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը