Քաղաքական

26.08.2025 17:23


Բաբաջանյանը ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն է գնել․ որտեղի՞ց 1․3 մլն դոլար

Բաբաջանյանը ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն է գնել․ որտեղի՞ց 1․3 մլն դոլար

Politik.am-ը գրում է․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, 2024 թվականին մոր՝ Վերգինե Բաբաջանյանի անունով ձեռք է բերել առանձնատուն՝ 1 միլիոն 380 հազար դոլար արժողությամբ։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ և Google որոնողական համակարգում հասանելի լուսանկարների համաձայն՝ առանձնատունը ձեռք բերելուց հետո ենթարկվել է վերանորոգման, որը գնահատվում է մի քանի հարյուր հազար դոլար։ Նույն մեր աղբյուրների փոխանցմամբ գործարքին Արման Բաբաջանյանը ևս ներկա է եղել։

Հատկանշական է, որ Բաբաջանյանը, որպես նախկին պատգամավոր, հայտարարագրեր է ներկայացրել։ Վերջին՝ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է մեկ առանձնատուն Երևանի Աջափնյակ համայնքում, 105 միլիոն դրամի փոխառություն և մոտ 9.7 միլիոն դրամի եկամուտ։ Այս տվյալները առաջացնում են հարցեր այն մասին, թե ի՞նչ միջոցներով է հնարավոր եղել մոր անունով ձեռք բերել բազմամիլիոնանոց գույք ԱՄՆ-ում։

Պատգամավորի նախկին կարգավիճակից ելնելով՝ հարց է առաջանում, թե արդյոք այս գործարքը չպե՞տք է հայտնվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Բաբաջանյանը, որպես նախկին պատգամավոր, պարտավոր է պարզաբանել, թե ի՞նչ աղբյուրներից են ստացվել առանձնատան ձեռքբերման համար անհրաժեշտ գումարները։

Այս խորագրի վերջին նյութերը