Աշխարհ

26.08.2025 16:58


Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով

Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով

ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները լուծարելու որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։ Ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` մեկնաբանելով Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և ակնկալվում է, որ այդ հարցով որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»,- ասել է նա։

Բայրամովը նաև նշել է, որ մինչև ընթացիկ տարվա հունվար Հայաստանն անհամաձայնություններ ուներ խաղաղության համաձայնագրի որոշ կետերի հետ։

«Հայաստանը մասնավորապես չէր ընդունում այն կետերը, որոնք վերաբերում էին հայցերը դատարաններից հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայում թույլ չտալուն»,-նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա հավելել է` Բաքուն ակնկալում է, որ ՀՀ–ն փոփոխություններ կանի Սահմանադրության մեջ և ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը