Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դիմել է Թուրքիային՝ հարգելու այլոց համոզմունքները, եթե նույնիսկ դրանց հետ համաձայն չէ։ Այսպիսի հայտարարությամբ է Սարկոզին հանդես եկել Պրահայում, որտեղ նա մասնակցել է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի հրաժեշտի արարողությանը։
«Ես հարգում եմ մեր թուրք ընկերների համոզմունքները. Թուրքիան մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն է, սակայն նրանք ևս պետք է հարգեն մեր հայացքները»,–Ֆրանսիայի նախագահի խոսքերն է փոխանցում «Ֆրանս պրես» գործակալությունը։
«Ֆրանսիան ոչ ոքի դաս չի տալիս, սակայն մտադիր չէ որևէ մեկից դաս ստանալ։ Ֆրանսիան ինքնուրույն է որոշում իր քաղաքականությունը և թույլտվություն չի հարցնում»,–ասել է Նիկոլա Սարկոզին։
Այս հայտարարությունը Սարկոզին հնչեցրել է ի պատասխան պաշտոնական Անկարայից եկող բազում դժգոհությունների և բացասական արձագանքի։
Սարկոզի. «Թուրքիան պետք է հարգի մեր հայացքները»