Կարծիք

26.08.2025 11:00


Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Ռուբեն Հակոբյանի կալանքը պայմանավորված է բարձրաձայնված քաղաքական գնահատականներով, որոնք, կարծես թե, մտահոգություններ են առաջացրել իշխանության համար։ Վերջինս այնպիսի քաղաքական գործիչ է, ով իր գործունեությամբ մշտապես մեծ ավանդ է ունեցել հայրենիքի պահպանության և զարգացման գործում։

Թվում է թե ժողովրդավարության պարագայում պետք է ապահովվի անհատի իրավունքների և ազատությունների երաշխիքները։ Սակայն այսօր բախվում ենք այնպիսի իրավիճակի, երբ քաղաքական մեկնաբանությունների նկատմամբ հնարավոր է կիրառել կամայական կալանքներ՝ ըստ նախասիրության և առանց հիմնավոր պատճառաբանության։

Օգոստոսի 27-ին լինելու է Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը