Կարծիք

26.08.2025 08:41


Կալանավորում են բոլոր նրանց, ովքեր ճիշտ և դիպուկ քննադատական գնահատական կհնչեցնեն

Կալանավորում են բոլոր նրանց, ովքեր ճիշտ և դիպուկ քննադատական գնահատական կհնչեցնեն

Երբեմնի հայրենասիրության հուզիչ տեսարանների օսկարակիրները, հայրենիք վաճառելու համար քննադատական խոսքի արժանանալով, կալանավորում և ձերբակալում են 3 միլիոն վարչապետերից բոլոր նրանց, ովքեր ճիշտ և դիպուկ քննադատական գնահատական կհնչեցնեն նրանց հասցեին։

Հուլիսի 18-ին ձերբակալվել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն այն բանի համար, որ հարցազրույցներից մեկի ժամանակ պաշտպանել է քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մեր Սահմանադրությունն ու օրենքները։ Եւ հաշվի չառնելով նույնիսկ նրա առողջական վիճակի վատթարացումը՝ թույլ չի տրվել նրան մնալ հիվանդանոցում և կազդուրվել։

Օգոստոսի 27-ին տեղի է ունենալու Ռուբեն Հակոբյանի դատը, և մենք լինելու ենք այնտեղ` ի աջակցություն նրա և բոլոր քաղբանտարկյալների։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը