Աբդուլլա Գյուլ. «Ֆրանսիան պետք է դադարեցնի միջնորդությունը ԵԱՀԿ ՄԽ–ում»
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունից, քանի որ սպառել է իր չեզոքությունը։
Ինչպես փոխանցում է թուրքական «TRT Haber»–ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը։
«Այդ օրենքի ընդունումը վտանգում է Կովկասում կայունության հաստատումը, ինչպես նաև ավելի է վատթարացնելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները»,–նշել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22–ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազ եվրոյով։