Կարծիք

25.08.2025 14:09


Ռուբեն Հակոբյանի գործը՝ ազատ խոսքի փորձություն

Ռուբեն Հակոբյանի գործը՝ ազատ խոսքի փորձություն

Ռուբեն Հակոբյանի գործը՝ ազատ խոսքի փորձություն

Ժողովրդավարությունը սկսվում է ազատ խոսքից, իսկ այսօր այն փորձության առաջ է կանգնած։

Ռուբեն Հակոբյանը այսօր կալանքի տակ է։ Գիտե՞ք ինչի՞ համար՝ արտահայտած խոսքի, ազատ կարծիքի, գործող իշխանությանը քննադատելու համար։ Ժողովրդավար համարվող երկրում սա վտանգավոր նախադեպ է․ եթե այսօր լռեցնում են մտավորականին, հայամետ քաղաքական գործչին, ապա վաղը կլռեցնեն բոլորին։

Հայրենասիրությունը պատժի չի ենթարկվում։ Ազատ խոսքը պետական համակարգի թշնամին չէ, այն նրա ուժն է։ Ազատ խոսքը չի կարող բանտարկվել, որքան էլ որ ՔՊ-ին դա ցանկալի լինի։

Ռուբեն Հակոբյանը երկար տարիներ հնչեցրել է ցավոտ ճշմարտություններ՝ բարձրաձայնելով երկրի անվտանգության, ինքնիշխանության և ազգային արժեքների մասին։ Նրա ձայնը եղել է ոչ միայն ընդդիմախոսության, այլև հայրենասիրության հնչեղ օրինակ․ սուր խոսք, երբեմն անհարմար իշխանության համար, բայց անհրաժեշտ՝ հայ հասարակության համար։

#ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը