Ինդոնեզիայում ցունամիի ժամանակ կորած աղջիկը 7 տարի անց վերադարձել է տուն
Անհավատալի դեպք է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ Վատի անունով տասնհինգամյա աղջիկը, ում 2004 թվականին ուժեղագույն ցունամիի ալիքները քշել տարել էին, 7 տարի անց տուն է վերադարձել։ Հարազատներն այսքան տարի կարծում էին, թե աղջիկը մահացել է։ Այս մասին տեղեկացնում է «Antara News» գործակալությունը։
Աղջիկը եկել է իր հայրենի բնակավայր՝ Աչեխ շրջանի Մեուլաբո քաղաք՝ ասելով, որ փնտրում է իր հարազատներին։ Սակայն նա չի հիշել նրանց անունները, միայն հիշել է իր պապի անունը՝ Իբրահիմ։ Պապը և Վատիի մյուս հարազատները գտնվել են ու ճանաչել աղջկան սպիներից ու նշաններից։
Վատին պատմել է, որ այսքան ժամանակ իրեն օթևան է տվել մի կին, սակայն տանիք ունենալու համար նա ստիպված է եղել մուրացկանությամբ զբաղվել։ Ի վերջո, կինը բաց է թողել «գերուհուն», իսկ խղճահարված տաքսու վարորդը Վատիին հասցրել է Մեուլաբո։