Կարծիք

24.08.2025 21:07


ԵՄ-Սովետական Միություն․ սկսվում է կայսրությունների մրցավազքը (տեսանյութ)

ԵՄ-Սովետական Միություն․ սկսվում է կայսրությունների մրցավազքը (տեսանյութ)

Սովետական Միությունը սկզբնական շրջանում գլոբալիստական նախագիծ էր.

- Համաշխարհային հեղափոխություն էր քարոզվում եւ, ըստ նախատեսվածի, ողջ աշխարհը պետք է դառնար մի մեծ Սովետական Միություն, այսինքն համաշխարհային կառավարում պետք է ստեղծվեր,

- հեղափոխությունը փորձում էին արտահանել, եւ դրա կարևոր գործիքը Կոմինտետն էր,

- ընտանիքը բուրժուական մնացուկ էր համարվում, քարոզվում էր ազատ սիրո գաղափարը,

- ինտերնացիոնալիզմի ու հակակրոնական գաղափարներ էին քարոզվում։

Նմանատիպ նախագիծ է Եվրոպական Միությունն, ուղղակի մարքսիզմի փոխարեն լիբերալիզմ է հիմքում դրված, ինտերնացիոնալիզմը փոխարինված է մուլտիկուլտուրալիզմով, նույն կանանց իրավունքներն ու գենդերային խնդիրներն են քարոզվում, լիբերալ հեղափոխություններ են կազմակերպվում, կեմունիստականի փոխարեն, կրոնը և ազգայնականությունը վնասակար երևույթներ են հայտարարված, եւ այլն։

_____

Սա պետք է հասկանալ, որպեսզի պարզ լինի, թե ինչ կոնֆլիկտ կա ներկայիս ԱՄՆ-ի եւ ԵՄ միջև։

Ստալինը շրջեց գլոբալիստական նախագիծը կայսրապետականով, լուծարեց Կոմինտեռնը, սոցիալիզմը առանձին մեկ երկրում հնարավոր հայտարարեց, առաջվա համաշխարհային հեղափոխության տեսության փոխարեն, հիմքում դնելով պահպանողական արժեհամակարգ` կոմունիստական սպեցիֆիկայով:

Նույնը փորձում է անել Թրամպը, լուծարելով USAID-ն՝ Կոմինտեռնի նմանակը, ԱՄՆ-ն պետք դառնա կայսրություն՝ MAGA, առանց գլոբալիստական նախագծի, պահպանողական արժեհամակարգով։

---------

Գաղափարախոսական առումով Պուտինը Թրամպի դաշնակիցն է, ընդդեմ ԵՄ-ի, իսկ պետական քաղաքականության առումով՝ մրցակիցը, ինչպեսին է նաև Չինաստանը:

Մեծ հաշվով, ըստ այդ պատկերացման, բոլորը բոլորի դեմ են, առանց բարոյական սեթևանքների: Սկսվում է կայսրությունների մրցավազքը, որոնք պետք է միմյանց մեջ բաժանեն աշխարհը:

--------------

ԵՄ-ն շատ առումներով հաջողված նախագիծ է, սակայն ԱՄՆ տնտեսության խորացող ճգնաժամը խնդիր է առաջացրել, կամ ԱՄՆ-ն տնտեսկան ճգնաժամը պետք է խորանա, կամ դուրս գա այդ ճգնաժամից Եվրոպական Միության հաշվին, փոխորենը նրան գցի ճգնաժամի մեջ, որպես մրցակցի:

Մեր խնդիրը չէ ճիշտ ու սխալ որոշելը, մեր խնդիրն է հասկանալ գործընթացների տրամաբանությունը:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը