Ինչո՞ւ Թուրքիան որոշեց հենց օգոստոսի 23-ին «ցույց» կազմակերպել ռուսական ռազմակայանի դեմ
Ինչպես հայտնի է, Թուրքիան մեծ կայսերական պատմություն ունի. այն ավելի քան 500 տարի եղել է աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը:
Իսկ կայսրությունների համար, պատմական սիմվոլները կարևոր նշանակություն ունեն:
Նույնն է նաև մյուս կայսրությունների համար: Օրինակ մայիսի 9-ը Ռուսաստանի համար սակրալ նշանակություն ունի, քանի որ այդ օրը նա մեծ հաղթանակ է տարել նացիզմի դեմ, և այդ երկրի համար, այդ օրը նշելը ռազմավարական նշանակություն ունի:
Բոլոր այն երկրները, որոնք պետականության մեծ փորձ ունեն, իրենց համար ունեն նաև սիմվոլիկ օրեր, որոնք կարևոր են համարվում:
Սովորաբար, երկրի համար կարևոր օր է համարվում նաև իր անկախության օրը:
Հայաստանի համար նման կարևոր դեր են կատարում սեպտեմբերի 21-ը և մայիսի 28-ը:
Նախկինում եռատոն էր համարվում նաև մայիսի 9-ը, որը Նիկոլ Փաշինյանի օրոք վերացավ:
Քանզի պարտվելով պատերազմում, վերացավ նաև այդ օրվա իմաստը:
Ներկա դրությամբ Հայաստանի ժողովրդի համար մնացել են չորս կարևոր օրեր, որոնք են. սեպտեմբերի 21-ը, այդ օրը հանրաքվեով Հայաստանը դարձավ անկախ պետություն, մայիսի 28-ը, այդ օրը ծնվեց Առաջին հանրապետությունը՝ հաղթանակ տանելով Սարդարապատի ճակատամարտում, ապրիլի 24-ը՝ որպես Հայոց եղեռնի հիշատակի օր և, վերջապես, օգոստոսի 23-ը, երբ 1990-ին ընդունվեց մեր Անկախության հռչակագիրը:
Թուրքիան երբ ցանկանում է կազմալուծել իր թշնամու պետականությունը, նախ պիտի սկսի նրա սիմվոլների վարկաբեկումից:
Հիշենք, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սկսվեցին հայոց բանակի վարկաբեկման և արցախյան ղեկավարների հեղինակազրկման գործընթացները:
Երբ մայիսի 8-ին, Եռատոնի նախօրեին ու Շուշիի փաստացի ազատագրման օրը, դատում էին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարներին, դա պատահական չէր ընտրված:
Ինչպես նաև՝ պատահական չէր ընտրված, թե երբ պիտի հրադադար հայտարարվեր Արցախում: Նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, այդ օրը Ադրբեջանը հայտարարեց իր երկրի դրոշի օր:
Մինչ այդ, դրոշի օրը նրանք նշում էին նոյեմբերի 17-ին: Եվ ադրբեջանցի փորձագետները նշում էին, որ 2020 թվականի պատերազմը Ադրբեջանը ձգտում էր ավարտել հենց նոյեմբերի 17-ին:
Սակայն դա նրանց չհաջողվեց, և Ալիևը որոշեց, դրոշի օրը տեղափոխել նոյեմբերի 17-ից նոյեմբերի 9-ին, որպեսզի այդ օրը դրոշի հետ նշվի նաև Ադրբեջանի հաղթանակի օրը:
Թուրքիայում նույնպես գործում են օրերի սիմվոլները:
Եվ ահա, Արցախի վերացումից հետո, որպեսզի սկսվի Հայաստանի պետականության կազմաքանդման գործնթացը, նրանք նույնպես ընտրել են սիմվոլիկ հենց օգոստոսի 23-ը: Քանզի այդ օրը, Հայաստանը ընդունել էր իր Անկախության հռչակագիրը:
Իհարկե կարող էին որոշել այդ «ցույցը» կազմակերպել նաև սեպտեմբերի 21-ին:
Սակայն թուրքերը հավանաբար հաշվեցին, որ այդ օրը նման քայլի դիմելը մեծ աղմուկի պատճառ կդառնար:
Մանավանդ, որ օգոստոս ամսվա մեջ Հայաստանում ներքաղաքական կյանքը մեռած է, մարդկանց մի մասը գտնվում է հանգստի մեջ:
Հենց այդ պատճառով էլ թուրքերը որոշեցին իրենծ ազդեցության գործակալներին «աշխատացնելե հենց այս օրը:
Այս ամենն արդեն մեծ խայտառակություն է հայ ժողովրդի համար:
Այն ժողովրդի, ով ամեն տարի ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:
Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանում գործել հայամետ քաղաքական ուժ, իհարկե՝ ո՛չ:
Դրա համար էլ նրանց բանակը չվարկաբեկվեց, և նրանք հաղթանակ տարան պատերազմում:
Մինչդեռ, մեզ մոտ հակապետական շրջանակաների գործնեությունը համարվում է դեմոկրատիայի ապացույց:
Դա ոչ թե դեմոկրատիայի, այլ անմեղսունակության նշան է, որով, ցավոք, հիվանդ է մեր հանրությունը:
Քանզի աշխարհի ոչ մի երկրում հակապետական տարրերին թույլ չի տրվում գործել:
Իհարկե, այստեղ էլ պիտի լինի հստակ իրավական տարանջատում, որպեսզի այդ ուժերի դեմ պայքարը, չվերածվի ավտորիտար համակարգի կառուցման, որն նույնպես մեծ վնաս կբերի Հայաստանին:
Այս հարցի շուրջ հետփաշինյանական Հայաստանում պիտի սկսվի լուրջ քննարկում, որպեսզի մի կողմից ժողովրդական արժեքները պահպանվեն, մյուս կողմից՝ երկրի անվտանգությանը մեծ հարված չհասցվի:
Բայց դա արդեն խոսակցության թեմա է իշխանափոխությունից հետո, քանի որ ներկա դրությամբ, ներկա քննարկումները անիմաստ կլինեն այս իշխանության պարագայում:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am