Եվրամիության երկրներից ներգաղթողների հոսքը դեպի Գերմանիա աճել է 20%–ով
Եվրագոտու ֆինանսական ճգնաժամի խորացման համապատկերում Եվրամիության այլ երկրներից Գերմանիա ներգաղթողների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 20%–ով։ Այս մասին հաղորդում է «BBC»–ն՝ վկայակոչելով գերմանական վիճակագրական տվյալները։
Գերմանիա են գալիս Հունաստանից, Իսպանիայից, ինչպես նաև հետխորհրդային երկրներից։
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Գերմանիա է տեղափոխվել 435 հազ մարդ, որը 68 հազ–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2011թ. առաջին 6 ամիսներին Գերմանիայից արտագաղթել է 300 հազ մարդ։
Գերմանիան եվրագոտու տնտեսապես ամենահաստատուն երկրներից է։ Գործազրկության մակարդակը երկրում կազմում է 6,9%։ Համեմատության համար նշենք, որ Հունաստանում գործազրկության մակարդակը հասնում է 17,7%–ի, իսկ Իսպանիայում՝ 21,5%–ի։