Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող Թուրքիայի ազդեցության գործակալական ցանցը որոշել է «ցույց» կազմակերպել օգոստոսի 23-ին՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտ:
Այն, որ այս ակցիայի հետևում կանգնած են Թուրքիան և Ադրբեջանը, գրեթե չի թաքցվում:
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վատթարացող հարաբերությունների ֆոնին ռուսական բազան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում»,- նշում է ադրբեջանական haqqin.az-ը:
Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցը, նշում էր, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին, այդ ռազմակայանը լուրջ վտանգ կարող է ներկայացնել Ադրբեջանի համար:
Լրատվամիջոցը չէր մոռացել նաև «վերլուծել», որ ռազմակայանը կարող է սպառնալ, ոչ միայն Ադրբեջանին, այլև... Փաշինյանի իշխանությանը:
Իսկ որպեսզի իր փաստարկը «հիմնավոր» լինի, պիտի ստեղծվեր պատրվակ:
Եվ ահա, նման տեղեկատվական «պատրվակ» ադրբեջանցիներին նվիրեցին... Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցիչները:
Զարմանալի զուգադիպությանմբ, հենց այդ ժամանակ, Ուկրաինայի այդ կառույցը «հիշեց» Հայաստանում տեղակայված ռազմակայանը և «տեղեկատվություն» տարածեց, թե, իբր, «Շիրակ» օդանավակայանում ամեն օր վայրէջք են կատարում մի քանի ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ: Հարյուրավոր տանկեր, այլ զրահատեխնիկա և դրանցից բեռնաթափված զինամթերք է հասցվում 102-րդ բազա:
Այս լուրը սկսեցին տարածել նաև որոշ հայկական լրատվամիջոցներ: Որոնց վրա էլ սկսեցին հղում կատարել, իրենց հերթին, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները:
Այդ «լուրի» գլխավոր նպատակն էր պատրվակ ստեղծել, որպեսզի Հայաստանում գործող թուրքական ազդեցության գործակալները սկսեն «պայքարել» բազայի դեմ:
Պաշտոնական մեկնաբանություններ չեղան ո՛չ Հայաստանի կառավարության, ո՛չ Պաշտպանության նախարարության, ո՛չ էլ ռուսական կողմից, ինչը հասկանալի էր, քանզի չեղած բանի մասին խոսելն անիմաստ էր:
Սակայն ուկրաինական և թուրքական շրջանակները այս լուրը տարածելիս հենց այն նպատակն էին հետապնդում, որ այս «լուրը» վերցնեին որոշ հայկական ԶԼՄ-ներ և դրանից հետո նրանք պիտի «հավաստի աղբուրի» դեր կատարեին, որ այդ կեղծ լուրը հղումով տարածեին արդեն թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:
Հենց այդպես էլ եղավ: Դա նշանակում է մեկ բան. Հայաստանում նույնիսկ տարրական տեղեկատվական անվտանգության քաղաքականություն գոյություն չկա, որի պատճառով էլ հայկական որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, սենսացիա փնտրելու համար, տարածում են ինչ պատահի՝ չգիտակցելով, որ «գործիք» են դառնում թուրքական և ադրբեջանական ծառայությունների համար:
Հասկանալի է, որ պատրվակի ստեղծումից հետո, Թուրքիան և Ադրբեջանը պիտի ՖԱՍ հրաման տար իրենց ազդեցության գործակալներին՝ ռուսական ռազմակայանի դեմ «ցույց» անելու համար:
Եվ այս կապակցությամբ տրամաբանական գնահատական «Մայր Հայաստան» քաղաքական ուժի կողմից, որտեղ նշված էր, որ «...ռուսական ռազմաբազայի դեմ, այսպես կոչված, արևմտամետ ուժերի առաջիկա գործողությունը սպասարկում է Հայաստանի թշնամիների և թուրքական «5-րդ շարասյան» շահերը...»։
«Մայր Հայաստան» շարժման հայտարարության մեջ նշված էր նաև, որ Արցախի գրավումից, Սյունիքի տարածքը վիճելի գոտու վերածելուց և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո, Հայաստանի հակառակորդները անցնում են հաջորդ փուլին՝ Շիրակում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու գործընթացին։
Այն որ այս սցենարն արդեն դրված է Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջ, նույնիսկ չեն էլ արդեն թաքցնում մեր հարևանները:
Սակայն պետք է նշել, որ այս հակահայկական ուժերի ակցիան պիտի դատապարտվի, բացի այդ «Մայր Հայաստանից», նաև այլ քաղաքական ուժերի կողմից:
Հակառակ դեպքում, նրանց խոսույթը, թե գործում են հայկական շահերի տիրույթում, վերացական բնույթի կընկալվի:
Հայկական շահը գեղեցիկ ոտանավորներ արտասանելը չէ, այլ առարկայական քայլերով գործելն է:
Նույնը վերաբերվում է նաև Գյումրու ներկայիս քաղաքային իշխանությանը:
Օգոստոսի 23-ին մենք ականատես կլինենք, թե ինչ արժե Հայաստանի շահերի պաշտպանությունը քաղաքական ուժերի համար:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am