Հարցազրույց

21.08.2025 21:30


Իսրայելական «Մոսադն» է ԱՄՆ դրոշի տակ հսկելու Սյունիքի ճանապարհը, գլոբալ պատերազմի են պատրաստվում (տեսանյութ)

Իսրայելական «Մոսադն» է ԱՄՆ դրոշի տակ հսկելու Սյունիքի ճանապարհը, գլոբալ պատերազմի են պատրաստվում (տեսանյութ)

Հայկական կողմը համակարգչի առաջ նայելու է, թե ադրբեջանցիներն ինչ են տեղափոխում Սյունիքի ճանապարհով, անմիջական վերահսկողություն չենք ունենալու, դա մեծ վտանգ է: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» շարժման անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ադրբեջանցիներն ասում են՝ Ռամիլ Սաֆարովը պետք է անխոչընդոտ անցնի այդ ճանապարհով, ոչ մեկ իրեն չպետք է արգելի: Այդ ճանապարհով ռազմական տեխնիկա կարող են անցկացնել: Կասկածներ ունեմ, որ ԱՄՆ դրոշի ներքո իսրայելական «Մոսադն» է հսկելու: Իսրայելական ծառայությունները ներկա են Ադրբեջանում, ինչո՞ւ ՀՀ-ում չեն կարող լինել»-ընդգծեց բանախոսը:

Այս խորագրի վերջին նյութերը