ԼՂՀ նախկին արտգործնախարար. «Այժմ ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի դադար կա»
ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը այսօրվա ասուլիսին նշել է, որ այժմ ժամանակն աշխատում է Ռուսաստանի դեմ, և նրան անհրաժեշտ է արագ կարգավորել ԼՂ հակամարտությունը։
Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական զրույցը, ըստ բանախոսի, այն մասին է, որ որոշակի տարածքներ վերադարձվելու են Ադրբեջանին, որոնց փոխարեն վերջինս Ռուսաստանին հնարավորություն կտա էականորեն ամրապնդել ռազմավարական դիրքերն իր տարածքում, սակայն Ադրբեջանը դրան մինչ այժմ չի համաձայնվում։ Նա չի բացառել, որ Ադրբեջանը, ի վերջո, համաձայնվի այդ տարբերակին, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը կանցնի Ռուսաստանի ազդեցության տակ, իսկ վերջինս կկորցնի Հայաստանը։ Այս դեպքում Ա. Մելիքյանը հավանական է համարում Իրան–Հայաստան–Վրաստան գազատար ուղու շահագործումը, որն այլընտրանք կլինի թե՛ Կենտրոնական Ասիայի գազով հարուստ պետությունների, թե՛ Եվրոպայի համար։
–Այսօր ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի դադար կա, որը կշարունակվի մինչև Ռուսաստանի նախագահական ընտրությունները,–կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ մեկ տարվա ընթացքում համարյա զրոյական է պատերազմի վերսկսման վտանգը։

7or.am