Մեծ Բրիտանիայում Հիտլերի «Մայն Կամպֆ»–ը «Սուրբ ծննդյան տոնի առթիվ իդեալական նվեր» է
Մեծ Բրիտանիայում գրքերի վաճառման խոշորագույն «The Waterstones» ցանցը ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր խանութներից մեկում Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» գիրքը ստացել է «Սուրբ ծննդյան համար իդեալական նվեր» բնութագիրը։
Հադդերսֆիլդ քաղաքի գրախանութներից մեկում «Մայն Կամպֆ» գրքի վրա փակցված է եղել բնութագիր, որտեղ նշվում է. «Այն անհրաժեշտ է կարդալ բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ մարդկության պատմության ամենաստոր անձնավորությանը»։–Սակայն, միևնույն ժամանակ, մեծ տառերով գրված է եղել՝ «Իդեալական նվեր»։
Գրախանութների ցանցի ղեկավարությանը բողոքով դիմել է խանութի աշխատակիցներից մեկը։