Լրահոս

23.12.2011 14:08


Ա. Մելիքյան. «Հայ–թուրքական արձանագրություններն ապագա չունեցող փաստաթղթեր են»

Ա. Մելիքյան. «Հայ–թուրքական արձանագրություններն ապագա չունեցող փաստաթղթեր են»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, խոսելով հայ–թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրից, նշել է, թե առ այսօր դրանք քաղաքական գործիք են ծառայել բոլոր պետությունների համար՝ բացառությամբ Հայաստանի։ Նրա խոսքերով՝ Հայոց ցեղասպանության խնդիրը Եվրոպայում օգտագործվեց որպես պատրվակ Թուրքիային Եվրամիության անդամ չընդունելու համար, երբ Եվրոպան Ֆրանսիայի միջոցով ոչ ասաց Թուրքիային, իսկ Միացյալ Նահանգները համարում է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմամբ կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում։

–Հայաստանը հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ սեփական մոտեցում դեռևս չի մշակել,–նկատել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը և հավելել,–այն բովանդակությամբ, որով ստորագրվել են արձանագրությունները, դրանք ապագա չունեցող փաստաթղթեր են։

–Մեզ մի կտոր հացով փորձում են համոզել ոչ միայն հրաժարվել անցյալից, այլև չտեսնել ապահով ապագա։ Մենք փորձում ենք շտկել անցյալը առանց ապագայի, սա է խնդիրը,–կարծում է բանախոսը։

Նրա համոզմամբ՝ պետք է վերանայել հարաբերությունների ճշտգրտման ներկայիս օրակարգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը