Լրահոս

23.12.2011 13:50


Արման Մելիքյան. «Մենք պետք է զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները»

Արման Մելիքյան. «Մենք պետք է զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասուլիսում նշել է, որ այժմ շատ է խոսվում այն մասին, թե Արևմուտքը և Միացյալ Նահանգները կողմ են ռազմական հարված հասցնել Իրանին, իսկ Իսրայելն էլ կարծես պատրաստ է այդ հարվածն իրականացնել։ Սակայն բանախոսը հակված չէ հավատալու դեպքերի նման զարգացմանը։ Ըստ նրա՝ կարևորագույն պատճառն այն է, որ այժմ մուսուլմանական աշխարհը բաժանված է երկու ճամբարի, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը շիա մուսուլմանների առաջնորդ պետությունն է, ինչը սուննի դավանող մուսուլմանական պետությունների նկատմամբ որոշակի վերահսկողություն պահպանելու հնարավորություն է արտաքին աշխարհի համար։

–Ցանկացած ներքին առճակատում այդ երկու ուղղությունների մեջ օգտագործվելու է արտաքին ուժերի կողմից,–կարծում է Ա. Մելիքյանը։

Նրա խոսքով՝ մենք պետք է ճշգրտենք մեր դիրքերը և զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ինչ ուժեր են կանգնած լինելու հարևան պետության ղեկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը