Լրահոս

23.12.2011 13:25


Ահմադինեժադը Հայաստանում է

Ահմադինեժադը Հայաստանում  է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում Ահմադինեժադին դիմավորել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ավելի ուշ իր նստավայրում նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այցելության ծրագրի վերաբերյալ երեկ երեկոյան տարածված հաղորդագրության մեջ այցի նպատակների և մանրամասների մասին ոչինչ չի նշվել։ Նոյեմբերի 16-ին Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ, որի ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերություններին, ենթակառուցվածքային ծրագրերին և ընթացիկ տնտեսական հարցերին վերաբերող խնդիրներ։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահի այցելությունը պետք է կայանար դեռևս այս տարվա հունիսին,  սակայն վերջին պահին անհայտ պատճառներով այն հետաձգվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը