Կա՛մ այսօր գործարք կլինի, կա՛մ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը կդադարեցվի. Թրամփի և Զելենսկու հանդիպումը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել Վլադիմիր Զելենսկուն և հայտարարել, որ վստահ է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկության հարցում, ինչպես նաև հաստատել է ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպում անցկացնելու իր պատրաստակամությունը։
Թրամփը նշել է, որ Պուտինի հետ Ալյասկայում կայացած հանդիպումը լավն էր, և խելամիտ հնարավորություն կա արդյունքի հասնելու հարցում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ուկրաինական կարգավորման որոշ հարցերում արդեն հաջողվել է առաջընթաց գրանցել։
Նա հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի, դա են ցանկանում կողմերը և ամբողջ աշխարհը, սակայն ժամկետները դեռ հստակեցնել հնարավոր չէ։
«Մենք պետք է կայուն խաղաղություն ապահովենք։ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերջ դնել այս պատերազմին։ Այս պարոնը (Վլադիմիր Զելենսկին – խմբ.) ցանկանում է վերջ դնել դրան։ Ամբողջ աշխարհը հոգնել է այս պատերազմից։ Վեց ամսվա ընթացքում ես վեց պատերազմ դադարեցրի։ Կարծում էի, որ այս հակամարտությունն ամենահեշտը կլինի (կարգավորելու համար), բայց դա այդպես չէ»,–հավելել է նա։
Նրա խոսքով` եվրոպական առաջնորդների հետ այսօր նախատեսված հանդիպման ժամանակ նա կքննարկի Ուկրաինայի կարգավորման առաջարկները։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է` կա՛մ այսօր գործարք կլինի, կա՛մ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը կդադարեցվի։ Հարցին, թե արդյոք քննարկվում է Ուկրաինայում եվրոպական ուժերի ներկայությունը, Թրամփը պատասխանել է, որ դրա մասին հնարավոր է խոսել ԵՄ երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո։
Նա Ուկրաինային խոստացել է խաղաղ կարգավորման շրջանակում «շատ լավ պաշտպանություն» տրամադրել, սակայն նշել, որ ՆԱՏՕ-ն կվճարի Ուկրաինայի ամերիկյան զենքի համար։ Թրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության նպատակը ժամանակավոր հրադադարը չէ (ինչպես ավելի վաղ պահանջում էին ԵՄ երկրները Կիևի հետ միասին – խմբ.), այլ երկարաժամկետ խաղաղությունը։
Զելենսկին չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք պատրաստ է տարածքային զիջումների գնալ, իսկ զենքի մասին հարցին պատասխանել է, որ Կիևը խնդիրներ ունի ամերիկյան զենք գնելու հետ կապված։ «Ուկրաինային ավելի շատ «Պատրիոտներ» են պետք»,–ասել է նա։
Զելենսկին նաև հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել, բայց դրա համար «անվտանգության պայմաններ կպահանջվեն»։ Նա պարզաբանել է, որ անվտանգություն ասելով՝ նկատի ունի հրադադարը։
Զելենսկին Թրամփի հետ հանդիպմանը ժամանել է իր սովորությանը հակառակ՝ ոչ թե զինվորական ոճի հագուստով, այլ գրեթե պաշտոնական տեսք ունեցող կոստյումով՝ սև պիջակով և սև վերնաշապիկով՝ առանց փողկապի։ Լրագրողներից մեկը ուշադրություն է հրավիրել այս փաստի վրա։ Ի պատասխան՝ Զելենսկին ասել է. «Ես զգեստափոխվել եմ»։ Իսկ Թրամփը պատասխանել. «Ինձ դուր է գալիս»։
Ինչպես նախորդ անգամ, Զելենսկին որոշել է ԱՄՆ նախագահի հետ շփվել անգլերենով՝ ինքնուրույն, առանց թարգմանչի։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru