Լրահոս

18.08.2025 15:01


Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղփոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել:

Պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և տաք հետքերով հայտնաբերել են նրանց, ովքեր տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է:

Այս խորագրի վերջին նյութերը