Լրահոս

18.08.2025 13:30


Հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի բնակարաններից մեկում․ կա տուժած (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի բնակարաններից մեկում․ կա տուժած (տեսանյութ)

Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 10։55-ի սահմաններում։ Ըստ ահազանգի՝ հրդեհը բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում է։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին»,-հայտնում է փրկարար ծառայությունը։

Նախնական տվյալով՝ հրդեհի հետևանքով մեկ անձ է տուժել։

Նշենք, որ հրդեհը տեսանկարահանել է նաև Sputnik Արմենիայի թղթակիցը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ծուխ դուրս գալիս բազմաբնակարան շենքի 10-րդ հարկի բնակարանի բաց պատշգամբից։ Հրշեջները բարձրանում են սանդուղքով և ներս մտնում պատշգամբից։

Այս խորագրի վերջին նյութերը