Լրահոս

18.08.2025 12:58


Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա, Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքներն առաջիկա 5-6 օրերին չեն նահանջի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Եթե անցյալ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալի նվազել էր, բայց այսօրվանից սկսած մեր երկիր հարավից ներթափանցելու են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք առաջիկա 5-6 օրերին չեն նահանջելու:Այսպիսով՝ օգոստոսի 18-19-ն ընկած հատվածում Լոռիում, Տավուշում և Սյունիքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ մյուս մարզերում, նաև Երևանում՝ 4-6 աստիճանով»,-տեղեկացնում է Սուրենյանը:

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 19-20-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանի ցածրադիր գոտին, որտեղ ցերեկային ժամերին սպասվում է 35-39 աստիճան տաքություն:

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ նաև Երևանում՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը