Կարծիք

18.08.2025 10:32


Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել է

Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել է

Սիրելի՛ Երևանցիներ,

Քիչ առաջ մայրաքաղաքի փոքրամասնության կողմից ինքնահռչակված «քաղաքապետը» հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ հավաքագրումներն ու եկամուտները բյուջեի ԵՌԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ…

Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել էր, որ հայտարարում էր՝ տրանսպորտը եթե 150 դր չդառնա, չենք կարողանալու մանկապարտեզ, այգիներ վերանորոգել ու նոր ավտոբուսներ բերել։

Գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի, կարմիր գծերի, տեղական տուրքերի թանկացման «քավորը» Երևանը դիտարկում է միայն սեփական բյուջեն եռապատկելու օբյեկտ։

Եռապատկված բյուջեի ու ՀՀ «նախագահի» հայտարարած շատ փող կա՛ ասածը գումարեք, ու քաղաքացին կերթևեկի 100 դրամով։

Սուբսիդավորեք, ու տրանսպորտը կմնա «հպարտ» քաղաքացու համար 100 դր։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը