Կարծիք

17.08.2025 19:36


Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքները Ռուսաստանի համար

Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքները Ռուսաստանի համար

Ըստ Մեդվեդևի՝ այս հանդիպման ընթացքում Ռուսաստանը հինգ հիմնական արդյունքների հասավ:

Առաջին.

Երկու երկրները վերականգնեցին բարձր մակարդակի հանդիպումների մեխանիզմը՝ «հանգիստ, առանց վերջնագրերի և սպառնալիքների»։

Երկրորդ.

Պուտինը անձամբ Թրամփին ներկայացրեց Ուկրաինայի հետ հակամարտությունը դադարեցնելու Ռուսաստանի պայմանները։

Երրորդ.

ԱՄՆ նախագահը հրաժարվեց ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը, «գոնե առայժմ»։

Չորրորդ.

Հանդիպումն ինքնին ցույց տվեց, որ բանակցություններ կարելի է վարել առանց նախապայմանների՝ միաժամանակ շարունակելով ռազմական գործողությունները:

Հինգերորդ.

«Երկու կողմերն էլ հստակորեն ստանձնեցին Կիևի ուԵվրոպայի հետ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցություններում ապագա արդյունքների հասնելու պատասխանատվությունը»։

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Պուտինի հաջողությունը պայմանավորված էր նաև երկու կարևոր հանգամանքով:

Առաջինը՝ ռուսական բանակի հաջողությունն էր ռազմաճակատում, և երկրորդը՝ այն էր, որ Թրամփն այլնտրանք չունի շարունակելու Բայդենի քաղաքականությունը, քանի որ այդ պարագայում նա կկորցնի իր ընտրողներին, որոնք նախընտրական արշավում իմպերատիվ պահանջում էին դադարեցնել Ուկրաինային աջակցությունը և եղած ռեսուրսները տրամադրել ամերիկյան միջին դասին աջակցելուն, որն այսօր տխուր վիճակում է հայտնվել:

Շարունակելով Բայդենի քաղաքականությունը՝Թրամփը կդառնարԲայդեն-2, որի արդյունքում նա կզրկվեր իր ընտրողներից, սակայն դեմոկրատական կուսակցության ընտրողներին ձեռք չէր բերի:

Այդ իսկ պատճառով էլ ուկրաինական խնդրի լուծումը ցանկացած գնով, առաջին հերթին, հենց Թրամփին էր պետք, որից էլ այսօր օգտվում են Ռուսաստանի քաղաքական ղեկավարները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը