Կարծիք

17.08.2025 18:05


Միայն վախեցած մարդը կարող է տեսանյութ հրապարակել, որտեղ ուզենա ցույց տալ, որ կարող է կնոջ հետ միայնակ քայլել փողոցներով

Միայն վախեցած մարդը կարող է տեսանյութ հրապարակել, որտեղ ուզենա ցույց տալ, որ կարող է կնոջ հետ միայնակ քայլել փողոցներով

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ նա կնոջ հետ իբր միայնակ քայլում է Երևանի փողոցներում:

Ընդ որում, այն աստիճան վատ է պատրաստված, որ իր ինքնագովազդի փոխարեն հակառակն է ստացվել:

Հայաստանը փոքր երկիր է և բոլորը գիտեն, թե Փաշինյանի նույնիսկ մեկ շենքից մյուսը գնալը ինչ մեծ անվտանգության ուժերով է կյանքի կոչում:

Նրա անվտանգության համակարգում ավելի շատ մարդ է ընդգրկված, քան նույնիսկ Թրամփի և Պուտինի մոտ:

Դա ապացույց է նրա, որ Փաշինյանը վախենում է սեփական ժողովրդից, քանզի գիտի, թե ինչ է բերել և բերելու Հայաստանի գլխին:

Սակայն իր փոքրաթիվ կողմնակիցների համար, նա ցանկանում է ցույց տալ, թե իբր նա նախկին Փաշինյանն է, որ չի վախենում ժողովրդի մեջ միայնակ քայլել:

Եթե նախկինում հեծանիվն էր խաղի մեջ մտցրել, որպես սիմվոլ, ապա այսօր նա դրա մասին մոռացել է և պարզվում է նա արդեն հեծանվորդ չէ, այլ ընդամենը իր կնոջ ամուսինն է, և այդ զույգը հանգիստ կարող է քայլել Երևանի փողոցներում:

Այս տեսանյութում մի դրվագ կար, որտեղ Փաշինյանն իմիջայլոց բարևում է մի շարքային մարդու, առանց մարդու աչքերի մեջ նայելու:

Հասկանալի է, որ դա թատերական ներկայացում էր: Սակայն նույնիսկ այդ դրվագի մեջ է երևում Փաշինյանի խոր արհամարանքը շարքային քաղաքացու նկատմամբ:

Սա ցուցիչ է այն բանի մասին, որ Փաշինյանի մոտ այլևս ոչինչ մարդկայինից չի մնացել: Նա նույնիսկ չի գիտակցում, որ պետք է թաքցնել այդ հանգամանքը:

Սա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է նա գիտակցում, որ այլևս չունի երկրի ներսում հենարան:

Փոխարենը ամեն դրվագում ներկայանալ կնոջ հետ ցույց է տալիս նրա անվստահելի վիճակը ամեն ինչի նկատմամբ:

Նա շփոթված է և վախեցած ապագայի հանդեպ: Նա չգիտի,թե ինչ է իրեն սպասվում և այդ համատեքստում, իրեն ավստահ զգալով, որպես հենարան հանդես է գալիս սեփական կինը, ով փորձում է նեցուկ լինել:

Նույնիսկ Թրամփի հետ նկարվելը իրեն չի հանգստացրել, քանզի շատ լավ հասկանում է, որ շարքային քաղաքացին ընտրելու կամ մերժելու է, ոչ թե Թրամփին, այլ իրեն:

Մյուս կողմից, երևանյան համերգներում մարդկանց քանակն է փորձում հաշվել՝ մտովի համարելով, որ դա իր վստահության ցուցանիշի մասին է խոսում:

Փաստորեն, խոստովանում է, որ լոպեսներին Երևան են կանչում, որպեսզի հանգստացնեն իրեն, որ ինքը զգա, որ միայնակ չէ, միայնակ չէ, միայնակ չէ, իսկ դրա փաթեթավորումը, իհարկե, «խաղաղություն» բառը պիտի լինի:

Սակայն նույնիսկ այս հարցում իր բախտը չի բերել, քանզի բոլոր հարցումների համաձայն՝ մարդիկ չեն հավատում, որ ինքը կարող է իրական խաղաղություն բերել Հայաստանին, նույնիսկ տարածքային զիջումների գնով:

Հենց այդ պատճառով էլ նման տեսանյութեր են հրապարակվում, որի հեղինակը, հավանաբար Աննան է, ով ցանկանում է ամեն գնով հանգստացնել ամուսնուն՝ իրենց համար մռայլ ապագային սպասելիս:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը