«Ինչու՞ է ՀՀ ԱԳՆ-ն պասիվ իր պաշտնական տեղեկատվությունում, որի արդյունքում, օրինակ, Էդվարդ Նալբանդյանի այցելությունների մասին տեղեկությունը տեղի ԶԼՄ-ները ստանում են արտասահմանյան լրատվական գործակալություններից»,- «7օ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը նախ զարմացել է, հետո ասել, որ լրագրողների բողոքը կփոխանցի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և հարցը կկարգավորվի։
Այնուհետև, սակայն, Կարինե Ղազինյանը խոստովանել է, որ հայ-թուրքական բանակցությունների հետ կապված անհանգստություններըՀայաստանում, ինչպես նաև Սփյուռքում և ԼՂՀ-ում, պայմանավորված են թերի տեղեկացվածության հետ, ինչը նա ՀՀ ԱԳՆ-ի բացթողումներից է համարել։
-Ինչպես Սփյուռքի, այնպես էլ մեր ղարաբաղյան գործընկերների հետ պետք էր ավելի սեղմ համագործակցել և ժամանակին իրազեկել, տեղեկացնել գործընթացների մասին։ Նախարարը վերադառնալուց հետո անմիջապես այցելելու է Ղարաբաղ, առանձին խորհրդատվություններ անցկացնելու ղարաբաղյան ղեկավարության հետ։ Ես համոզված եմ, որ դրանից հետո պարզ կդառնա ԼՂ-ի մեր գործընկերներին այն գործողությունների ընթացքի ողջախոհությունը, որ հիմա մեր իշխանությունները կատարում են թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական ուղղություններով,- ասել է փոխարտգործնախարարը։
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի ԼՂՀ՝ պարզաբանելու
«Ինչու՞ է ՀՀ ԱԳՆ-ն պասիվ իր պաշտնական տեղեկատվությունում, որի արդյունքում, օրինակ, Էդվարդ Նալբանդյանի այցելությունների մասին տեղեկությունը տեղի ԶԼՄ-ները ստանում են արտասահմանյան լրատվական գործակալություններից»,- «7օ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը նախ զարմացել է, հետո ասել, որ լրագրողների բողոքը կփոխանցի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և հարցը կկարգավորվի։
Այնուհետև, սակայն, Կարինե Ղազինյանը խոստովանել է, որ հայ-թուրքական բանակցությունների հետ կապված անհանգստությունները Հայաստանում, ինչպես նաև Սփյուռքում և ԼՂՀ-ում, պայմանավորված են թերի տեղեկացվածության հետ, ինչը նա ՀՀ ԱԳՆ-ի բացթողումներից է համարել։