Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 18–ին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է X–ի իր միկրոբլոգում՝ մանրամասներ ներկայացնելով Թրամփի հետ հեռախոսազրույցից:
«Երկուշաբթի օրը կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ Վաշինգտոնում՝ քննարկելու սպանությունների և պատերազմի դադարեցման վերաբերյալ բոլոր մանրամասները։ Շնորհակալ եմ հրավերի համար»,-գրել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին վերահաստատել է Ուկրաինայի՝ խաղաղության հասնելու համար առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումն ավարտվել է առանց ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարի շուրջ որևէ համաձայնության։ Կողմերի միջև հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, որից հետո նախագահները մոտ 10 րոպե ամբիոնի մոտից հայտարարություններ են արել լրագրողների համար։
Հանդիպումից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ:
Զելենսկին կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 18–ին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է X–ի իր միկրոբլոգում՝ մանրամասներ ներկայացնելով Թրամփի հետ հեռախոսազրույցից: