Աշխարհ

16.08.2025 08:00


Թրամփ-Պուտին հանդիպումը տևել է երեք ժամ․ նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով (տեսանյութ)

Թրամփ-Պուտին հանդիպումը տևել է երեք ժամ․ նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի ունեցած երկկողմ փակ հանդիպումը տևել է երեք ժամ։

Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն էր, ինչպես նաև միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Պուտինը հանդիպումն անվանել է «կառուցողական»։

Թրամփը բանակցությունները գնահատել է «շատ արդյունավետ»՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնություն դեռ չկա: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կզանգահարի Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին Պուտինի հետ հանդիպման բովանդակության մասին տեղեկացնելու համար։

ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներն արդեն մեկնել են Ալյասկայից։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում գագաթնաժողովի էին ժամանել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպումը սկսվել էր նեղ կազմով, պատվիրակությունների անդամները ավելի ուշ միացել էին նրանց:

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Այս խորագրի վերջին նյութերը