Այս պաշտոնյաններն առնվազն պետք է հեռացվեին պաշտոններից (տեսանյութ)
Այս ձայնագրությունը լսելուց հետո պարզվում է, որ ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը, ՀՀ գլխավոր դատախազը ու էլի մի շարք պաշտոնյաններ ու պատգամավորներ ուղղակի մանիպուլյատիվ հայտարարություններ են արել, մոլորեցրել են հասարակությանը, որպեսզի հիմնավորեն Սրբազան շարժման անդամների ձերբակալությունները: Յուրաքանչյուր իրեն հարգող ժողովրդավարական բաստիոնում այս պաշտոնյանները առնվազն պետք է հեռացվեին պաշտոններից: Բայց Նիկոլի ժողբաստիոնում, համոզված եմ, որ այս պաշտոնյաններին շքնշան կտան` հասարակությանը մոլորեցնելու ու ձերբակալությունների համար:
Բայց ամենազավեշտալի վիճակում կարկառուն ՔՊ-ականներն են, որոնք մոնտաժված ձայնագրությունները պտտեցնելով ասում էին, տեսեք-տեսք մեզ ուզում էին գյուլլել: Բանից պարզվում է, որ գյուլլելու այդ հատվածը տեսական խոսակցություն էր այն մասին, որ ապագայում ստեղծվելիք պետական կառավարման ռեժիմի պայմաններում, ապագա պետական դավաճաններին պետք է գյուլլել, որ մնացածի համար դաս լինի:
Հիմա ինչ է ստացվում, եթե որոշ կարկառուն ՔՊ-ականեր իրենց վրա են վերցրել այդ խոսակցությունը, ուրեմն տեսականորեն համարել են, որ իրենք ապագայում կարող են պետական դավաճան լինել, ու հիմիկվանից վախենում են ապագայում ստեղծվելիք պետական այլ ռեժիմի պայմաններում գյուլլվելու հեռանկարից:
Եթե ձայնագրությունների մասին ճշմարտությունն իմացել են ու միտումնավոր մանիպուլացրել են հանրությանը` էլ ավելի վատ իրենց համար: Եթե վստահելով իրավապահ մարմիններին ակամայից մանիպուլացվել են ու մոլորեցրել են հասարակությանը, ապա կոկորդիլոսի արցունք թափող ՔՊ-ականները հիմա պետք է պահանջեն իրավապահ բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականները ու ամոթանք տան նրանց:
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից