Լրահոս

23.12.2011 11:16


Կահիրեում բախումների զոհերի թիվը հասել է 17–ի

Կահիրեում բախումների զոհերի թիվը հասել է 17–ի

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասել է 17–ի։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները։ Վիրավորների քանակի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, սակայն որոշ տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 2–4 հազ.–ի։

Դրանից բացի, փորձագետները ենթադրում են, որ այսօր՝ դեկտենբերի 23–ին, անկարգությունների նոր ալիք կարող է բարձրանալ մուսուլմանների ուրբաթօրյա աղոթքից հետո։

Եգիպտոսում ցուցարարների և անվտանգության ուժերի աշխատակիցների բախումները տեղի են ունենում խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլից հետո. «Ազատության և արդարության» կուսակցությունը, որը սերտորեն կապված է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ, ստացել է քվեների մոտ 40%–ը, իսկ «Ալ–Նուրի» կուսակցությանը ձայն է տվել ընտրողների մոտ 20%–ը։

Այս խորագրի վերջին նյութերը