Աշխարհ

13.08.2025 20:18


Անջելինա Ջոլին ցանկանում է վաճառել շքեղ առանձնատունն ու հեռանալ ԱՄՆ-ից. People

Անջելինա Ջոլին ցանկանում է վաճառել շքեղ առանձնատունն ու հեռանալ ԱՄՆ-ից. People

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին պատրաստվում է հրաժեշտ տալ իր շքեղ լոսանջելեսյան առանձնատանը, որը կառուցվել է 1913 թվականին, և տեղափոխվել երկրից։ Ինչպես հաղորդում է People-ը, դերասանուհին պլանավորում է վաճառել գույքը և մտածում է Միացյալ Նահանգներից դուրս տեղափոխվելու մասին։

Ըստ ներքին աղբյուրի՝ Ջոլին երբեք չի ցանկացել ապրել Լոս Անջելեսում, սակայն ստիպված է եղել մնալ նախկին ամուսին Բրեդ Փիթի հետ կնքված երեխաների խնամակալության պայմանագրի պատճառով։ Զույգը, որն ունի վեց երեխա, պաշտոնապես ամուսնալուծվել է 2024 թվականի դեկտեմբերին՝ ութ տարի տևած դատական ​​վեճից հետո։

Հաղորդվում է, որ Ջոլին պատրաստ է տեղափոխվել անմիջապես այն բանից հետո, երբ իր կրտսեր երկվորյակներ Նոքսը և Վիվիենը դառնան 18 տարեկան: Հնարավոր ուղղությունների թվում են Եվրոպայի և Ասիայի երկրները: Աստղը նախկինում բացատրել էր, որ իր ընտանիքի համար ավելի շատ գաղտնիություն և խաղաղություն է ցանկանում:

«Երբ մեծ ընտանիք ունես, ուզում ես, որ նրանք ապահով և խաղաղ լինեն։ Աշխարհի այլ վայրերում ես գտել են մարդկայնություն, որն այնքնան քիչ է Լոս Անջելեսում»,-նշել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը