Ահարոն Ադիբեկյան. «Եթե ես վարկանիշ նշած լինեի, կգնայի «Շանթ», կհաստատեի վարկանիշը և կստանայի այդ մեկ միլիոն դոլորը»
Լրագրողների հետ զրույցում «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հարտարարությանը, թե մեկ միլիոն դրամ կտա, եթե Ադիբեկյանը կուսակցության վարկանիշի վերաբերյալ հայտարարությունն ապացուցի։
-Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՕԵԿ-ը շնորհակալ պետք է լինեն ինձ հարցումների համար։ Ես ցավում եմ, որ նման քաղաքական գործիչը ռեստորոնային մտածելակերպով փորձում է մտնել քաղաքական վերնախավի շարքը։ Սոցիոլոգիան համեմատում է ռեստորանային նվագախմբի հետ, որը կարող է իրա ուզածը երգի թագավոր ախպոր մասին։ Պետք է ներողություն խնդրել ոչ միայն ինձանից, այլև ողջ սոցիոլոգիա գիտությունից ,-ասել է նա։
Գագիկ Ծառուկյանի մամլո խասնակ Խաչիկ Գալստյանը, ով նույնպես ասուլիսի սրահում էր, հայտարարել է.
-Ներողության մասին խոսք լինել չի կարող։ Ծառուկյանի ասելիքը ոչ թե ռեստորանային է, այլ պարզ, ժողովրդական, հասկանալի, որ ընտրողը հասկանա՝ ի՞նչ է կատրվում։ Այս մանիպուլացիոն տեխնոլոգիաներն ընդհանրապես մեզ համար հասկանալի են։ Խոսքը գնում է նրա մասին, որ պատվիրատուների երաժշտությունն ավելի երկար է նվագվում,-ասել է նա։