Աշխարհ

12.08.2025 17:54


Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենային ճգնաժամի պատճառով թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխայի, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսաանկլավի առողջապահության նախարարությունը։

«Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամում սովի և թերսնման հետևանքով մահվան հինգ դեպք է գրանցել, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Գազայի իշխանությունների տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ի վեր Գազայում սովից մահացել է 173 մարդ, 2024 թվականին՝ 50, իսկ նախորդ տարի՝ ևս չորս մարդ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը