Երկուշաբթի օրը Կնեսետը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը
Իսրայելական խորհրդարանի (Կնեսետ) լուսավորության հանձնաժողովը երկուշաբթի օրը կքննարկի երկու նախաձեռնություն, որոնց էությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն է։ Սա կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը թուրք-իսրայելական հարաբերություններում։
Նախաձեռնության հեղինակներն են Զեխավա Գալյոնը («ՄԵՐԵՑ» կուսակցություն) և Արիե Էլդադը («Ազգային միաբանություն» կուսակցություն)։ Կառավարությունը նիստին կներկայացնի փոխարտգործնախարար Դանի Այալոն։
Հիշեցնենք, որ Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության հնչելուց հետո երկրի կառավարությունը խնդրել էր պատգամավորներին չդնել օրինագիծը քվեարկության. նախ այն պետք է ուղարկել լրացուցիչ քննարկման։
Ամեն անգամ, երբ Իսրայելի խորհրդարանում դրվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, երկրի իշխանությունները ամեն ինչ անում էին, որպեսզի հարցը դուրս մղվի օրակարգից։ Սա առաջին լուրջ քննարկումը կլինի այդ առումով։