Պուտինի հետ հանդիպումից առաջ ի՞նչ մեսսիջ ուղարկեց Թրամփը՝ Ալիևի և Փաշինյանի հետ համատեղ հռչակագիր կնքելով
Արևմտյան դիտորդները նշում են, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպումից առաջ որոշեց հրավիրել Ալիևին և Փաշինյանին Վաշինգտոն, որպեսզի ցույց տա, որ Ռուսաստանի սահմաններին մոտ տարածաշրջանում ԱՄՆ-ն արդեն փորձում է իր ազդեցության գոտին ստեղծել:
Իհարկե, Պուտինի համար դա լավ լուր չէ:
Բայց դրա մասին Մոսկվան շուտ պիտի մտածեր, որպեսզի չհայտնվեր այս վիճակում:
Ստացվեց այնպես, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը Պուտինը կարողացավ կանգնեցնել, սակայն չկարողացավ այդ փաստը քաղաքականապես կապիտալիզացնել, ինչը լավ նշան չէ Մոսկվայի համար:
Նույնիսկ եթե Թրամփի հետ հանդիպման ընթացքում Պուտինը կարողանա դրական արդյունք ապահովել իր համար Ուկրիանական ճակատում, միևնույն է, Անդրկովկասում Թրամփն արդեն, առնվազն իր համար, քաղաքական արդյունքն ապահովել է: Ընդ որում մի տարածաշրջանում, որն ավելի քան 200 տարի գտնվում էր ռուսական ազդեցության տակ:
Այս առումով, ռուսական փորձագետները նշում են, որ Մոսկվան պիտի փորձի պարզաբանել, թե ինչ համաձայանգիր են հովանավորում ամերիկացիները:
Ըստ նրանց, արդեն անոնսվել է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են ոչ միայն ուկրինական խնդիրը, այլև՝ այլ տարածաշրջանի խնդիրներ:
Հենց այդ պատճառով էլ Թրամպը որոշեց մինչև Պուտինի հետ իր հանդիպումը ցույց տալ, որ նրա քթի տակ գտնվող տարածաշրջանում ինքն արդեն ոտի տեղ է արել և չի պատրաստվում նահանջել այդ քաղաքականությունից:
Հենց այդ ռակուրսով պիտի դիտարկել նաև այն, թե ինչու վերջին կես տարվա ընթացքում Ալիևը որոշեց ինքնակամ խզել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, որպես պատրվակ օգտագործելով ռուսական օդայինտարածքում խոցված ադրբեջանական ինքնաթիռի պատմությունը:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը` Zham.am