Թուրքիան հետ է կանչել Փարիզում գտնվող իր դեսպանին այն բանից հետո, երբ այսօր Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Թուրք դեսպան Թահսին Բուրջուօղլուն խորհրդակցությունների համար Անկարա է կանչվել անորոշ ժամանակով:Այս մասին տեղեկացնում է «Today’s Zaman»-ը:
Թերթը տեղեկացնում է նաև, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ասուլիս է հրավիրել ու հայտարարել, որ Թուրքիան անժամանակ դադարեցնում է բոլոր տնտեսական, քաղաքական ու ռազմական հանդիպումները Ֆրանսիայի հետ:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան սպառնացել էր Ֆրանսիայի հետ խզել դիվանագիտական հարաբերությունները և տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը (Ազգային ժողովը) ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին