Լրահոս

06.05.2009 15:08


Ալեքսանդր Մանասյան. «Եվրոպական ընտանիք կարող է մտնել ժանիքը արյունոտ գազան»

Ալեքսանդր Մանասյան. «Եվրոպական ընտանիք կարող է մտնել ժանիքը արյունոտ գազան»

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը «Ազդակ» ակումբում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնահարցի մասին։ Նա ասել է, որ այդ հարցերը չպետք է լարված իրադրության մեջ քննարկվեն։

-Պետք է հանգիստ լինենք, և ոչ թե այն առումով, որ անհանգստանալու բան չկա, կարող է և կա։ Հարցն այն է, որ նյարդային իրադրության մեջ երբեիցե ճիշտ դատողություններ հնարավոր չէ անել,- ասել է Ա. Մանասյանը

 Հայ-թուրքական հարաբերություններն, ըստ քաղաքագետի, դիվանագիտական-քաղաքական վերլուծության նյութ է, որը պետք է կատարվի այդ գիտությունների օրենքների համաձայն. հանգիստ, առանց ավելորդ նյարդայնության։

-Մի օր հայ-թուրքական հարաբերությունները պետք է մտնեին այն փուլ, որի մեջ մտել են։ Հիմա է  դա կատարվել և այն մեզնից պահանջում է, որ ճիշտ գնահատենք այն գործոնները, որոնք ազդում են հայ-թուրքական հարաբերությունների նորոգման վրա։

Ա. Մանասյանը համոզմունք է հայտնել, որ թուրքերը կփորձեն այս գործընթացները շրջել դեպի իրենց կողմն այն իմաստով, որ «այլ հնար չլինելու դեպքում այս գործընթացներից դուրս գան նվազագույն կորուստներով»։

-Եվրոպան շահագրգռված է, որպեսզի Թուրքիան ընդունի, հաշտվի պատմության հետ, և ապաշխարած թուրքը մտնի եվրոպական ընտանիք։ Վտանգն այն է, որ եթե այդպես չլինի, ապա եվրոպական ընտանիք կարող է մտնել ժանիքն արյունոտ գազան,-հայտարարել է քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը