Մանկապարտեզ և այգի թե՞ 18 հարկանի շենք (տեսանյութ)
Նոր Նորք վարչական շրջանում կայացավ Գայի պողոտա 45/6 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման առաջին ՇՄԱԳ հանրային լսումը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գրիգոր Իսկանդարյանը, Արմենակ Դանիելյանը և Արշակ Սարգսյանը ներկա են գտնվել լսմանը և բարձրացրել են մի շարք կարեւոր հարցեր՝ իրավական, բնապահպանական և քաղաքացիներին հուզող այլ թեմաների շուրջ։
Մասնավորապես՝
1.Ինչպե՞ս է ստացվել, որ «60 հոդվածի» նշանակություն ունեցող հողամասն օտարվել է, որից հետո նշանակությունը փոխվել է, և այժմ ուզում են թույլատրել շինարարություն։
2.Ինչո՞ւ է երեխաների համար նախատեսված խաղահրապարակը զավթվել և վերածվել բազմաբնակարան շենքի կառուցման վայրի։
3.Ինչու՞ է կանաչապատ տարածքը, որը այս պահին կազմում է 2293 քմ, վերածվելու բետոնացված տարածքի, և ընդամենը 995 քմ կանաչապատ տարածք է ստեղծվում։
4.Ինչու՞ են ուզում ավելորդ բեռ ստեղծել առանց այն էլ բավականին լուրջ խնդիր դարձած ջրամատակարարման համար։
5.Ինչու՞ են որոշել առանց այդ էլ խաղահրապարակ չունեցող բակերում կրճատել երեխաների խաղահրապարակ ունենալու իրավունքը։
Այս հարցադրումների ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց մի բան պարզ է՝ Երևան քաղաքի իշխանությունները չեն մտածում հասարակ քաղաքացիների մասին։ Այդ բակի բնակիչները պայքարում են իրենց իրավունքների, իրենց բակի հարմարավետության և, իհարկե, իրենց երեխաների ապագայի համար։ Իսկ Երեւանի ավագանու
«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները մշտապես կանգնած են երեւանցիների կողքին և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում։
Քաղաքապետարանը տարբեր վայրերում քանդում է ավտոտնակներ՝ իբր խաղահրապարակներ կառուցելու նպատակով, սակայն այս տարածքում նման կարիք անգամ չկա։ Այստեղ արդեն իսկ առկա է համապատասխան տարածք խաղահրապարակ կառուցելու համար։
Նախատեսվող շինարարության արդյունքում՝
-ավելանալու են Նոր Նորքի 3-րդ զանգվածի ջրանջատումները (առանց այն էլ ահավոր վիճակ է),
-ավելանալու է օդի աղտոտվածությունը,
-ավելանալու են անջրանցիկ մակերեսները, որոնց հետևանքով առաջանում են նաև «ջրհեղեղներ» և այլն։
Հ.Գ. Ողջունելի է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների ակտիվությունը և իրենց իրավունքները պաշտպանելու համար իրականացվող ջանքերը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից