Լրահոս

22.12.2011 16:31


Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովում ավարտվեց ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց այդ օրինագիծը։

Օրինագիծը մարտ ամսին կքննարկվի Ֆրանսիայի Սենատում, իսկ դրական արդյունքի դեպքում կներկայացվի նախագահ Սարկոզիի վավերացմանը։

Հիշեցնենք, որ օրինագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազ եվրոյով։

Այս խորագրի վերջին նյութերը