Վարդան Այվազյան. «Օբյեկտիվ պատճառն ու սուբյեկտիվ պատճառն իրար հետ հալալ ախպերներ են»
«Որո՞նք են այն սուբյեկտիվ պատճառները, որ 2007թ. արձանագրված երկնիշ տնտեսական աճը չհաջողվեց պահպանել նաև հետագա տարիներին» այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Վարդան Այվազյանն ասել է, որ օբյեկտիվ պատճառը համաշխարհային ճգնաժամն էր։
–Իսկ օբյեկտիվ պատճառն ու սուբյեկտիվ պատճառն իրար հետ հալալ ախպերներ են,–ասել է Վ. Այվազյանը,–չեմ կարող սուբյեկտիվ պատճառ նշել, ասել՝ այ, վատ կառավարումն էր և այլն։
Վ. Այվազյանը նաև ընդգծել է, որ չի կարելի տարանջատել մի կառավարությունը մյուսից.
–Ես նախկին կառավարության անդամ եմ եղել, այսօր Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ։ Այն մեկն իր ժամանակ էր իր ուժերի ներածին չափով աշխատում, այս կառավարությունն ի՛ր ուժերի ներածին չափով է աշխատում։

7or.am