Լրահոս

22.12.2011 15:44


Ավելի քան 10 պայթյունների հետևանքով Բաղդադում զոհվել է 57 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և նրա արվարձաններում մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է 57 մարդ, մոտ 180–ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Պայթյունների 10–ից ավելին գրանցվել է հիմնականում շիական թաղամասերում։

Ոստիկանության վարկածով՝ հարձակումները համակարգված են եղել։ Դեռևս անհայտ է՝ ով է կանգնած ահաբեկչությունների հետևում։

Պայթյունները տեղի են ունեցել երկրում քաղաքական իրավիճակի սրացման համապատկերում այն բանից հետո, ինչ հրամանագիր է ստորագրվել ահաբեկչության մեղադրանքով փոխնախագահ, սուննի Թարեկ ալ Խաշեմիին ձերբակալելու համար։ Երկրի վարչապետ Նուրի ալ Մալիկին պահանջել է Բաղդադին հանձնել Քրդական ինքնավար շրջանում թաքնված ալ Խաշեմիին։

Այս խորագրի վերջին նյութերը