Լրահոս

22.12.2011 15:42


Միասնական ցուցակի հարց չկա

Միասնական ցուցակի հարց չկա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի փոխել առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու՝ իր դիրքորոշումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ո՛չ մեր կուսակցությունում, ո՛չ կոալիցիայում (Հանրապետկան կուսակցության հետ) միասնական ցուցակի վերաբերյալ քննարկումներ չեն եղել։ Ես չեմ հասկանում, թե միասնական ցուցակի թեման ինչո՞ւ է դրվել շրջանառության մեջ», -նշել է նա։

Ն. Զոհրաբյանը վկայակոչել է մամուլին ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հոկտեմբերի 3-ին տված հարցազրույցը, որտեղ Ծառուկյանը հստակ հայտարարել էր ընտրություններին միայնակ գնալու մասին։

«Որևէ բան չի փոխվել, որպեսզի դիրքորոշումն էլ վերանայվեր, - հավելել է ԲՀԿ-ի պատգամավորը՝ ասելով, որ կուսակցության ցուցակի շուրջ քննարկումներ կլինեն արդեն փետրվարի սկզբին,–Ես վստահ եմ, որ մեր կուսակցության ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, որովհետև դուք գիտեք կուսակցության նախագահի ունեցած վարկանիշը, և, բնականաբար, մեր կուսակցությունը անպայմանորեն և միանշանակ գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը