Հ. Բագրատյան. «ՀԱԿ, ԲՀԿ և ՀՀԿ՝ երեք հիմնական ուժերն են»
ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը, գնահատելով Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ–ի հետ համագործակցելու վերաբերյալ, նշել է, որ այն շատ լավն էր։
–Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությունով դրդեց, որ ԲՀԿ–ն և ՀՀԿ–ն իրենց հարաբերությունները շուտ պարզեն,–ասել է նա։
Անդրադառնալով գալիք ընտրությունների ժամանակ հնարավոր համագործակցություններին և դաշինքներին՝ Բագրատյանը նշել է, որ ՀԱԿ–ի դռները բաց են բոլորի համար։
Բանախոսի խոսքերով՝ Հայաստանում կա երեք հիմնական ուժ՝ ՀԱԿ, ԲՀԿ և ՀՀԿ։
–Ընտրություններն աննախադեպ ձևով կեղծվելու են,–համոզված է Հ. Բագրատյանը և շարունակել է,–հիմիկվանից շատերին կարող եմ հրավիրել մայիսի 7–ին գալ Ազատության հրապարակ։

7or.am