Լրահոս

22.12.2011 12:04


Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ. «Համացանցը լուրջ դերակատարություն է ունենալու գալիք ընտրություններում»

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ. «Համացանցը լուրջ դերակատարություն է ունենալու գալիք ընտրություններում»

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանի եկող ընտրությունների վրա լուրջ դերակատարություն է ունենալու համացանցը, քանի որ քաղաքական ուժերը բավականին ռեսուրսներ են ներդնում։ Նրա խոսքերով՝ Հայաստանում մեկ երկու տարվա ընթացքում համացանցից օգտվողների թվի կտրուկ աճի ենք ականատես եղել, ինչը բերում է նրան, որ մայիսին կունենանք 40%–ի մոտ ինտերնետ օգտատեր։ Խոսելով սոցանցերում հայ օգտատերերի ակտիվության մակարդակից փորձագետը նշել է, որ «Одноклассники»–ն կրկին ակտիվանում է, ինչը կապված է նախընտրակնա գործընթացներով։

–«Youtube»–ը շատ ավելի լուրջ գործոն է քաղաքական գործընթացներում, քան «Facebook»–ը,–նկատել է բանախոսը։

Անդրադառնալով սոցցանցերի միջոցով քաղաքկան կուսակցությունների փիառին՝ բանախոսը կարծում է, որ այն անհետաքրքիր տեսք ունի և նույնիսկ բացասական արդյունքի կարող է հանգեցնել։

–Շատ ավելի ազդեցիկ են այն մեխանիզմները, երբ հանրությունն է ներգրավվում այդ գործընթացներում, այլ ոչ թե վերևից եկած հրամանն են կատարվում,–ասել է Ս. Մարտիրոսյանը։

Քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ նշել է, թե կան որոշ քաղաքական ուժեր, որոնք շատ ակտիվ են։ Բանախոսի խոսքով՝ ՀԱԿ–ի համակիրներն ամենաակտիվն են «Facebook»–ում, ակտիվ է նաև ԲՀԿ–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը